Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճար գալստյան տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տոնի օրը հայոց բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության կարգ: